ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ձեզ համար եկել է ճշմարտության պահը. Նախկին դեսպանը՝ գործընկեր դիվանագետներին

Ձեզ համար եկել է ճշմարտության պահը. Նախկին դեսպանը՝ գործընկեր դիվանագետներին

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, բարձրախոսով դիմեց ԱԳ նախարարության շենքի պատերի ներսում, տարբեր երկրներում աշխատող իր նախկին գործընկերներին, որոնք դիվանագիտության մեջ երկար ճանապարհ են անցել։

«Ձեզ համար եկել է ճշմարտության պահը, դուք պետք է ինքներդ ձեզ հարց տաք, ո՞ւմ  հետ եք դուք՝ ՀՀ ազգային շահերը պաշտպանելո՞ւ, այնպիսի դիվանագիտության կողմնակից եք, որը մեզ բերելու է արժանապատիվ խաղաղություն, և կարող է բերել, թե՞ այսպիսի ստորացված, նվաստացված, անարժանապատիվ մուրացկանի կարգավիճակով բանակցություններ ի սեղանի շուրջ նստել ու վիզներդ ծուռ նայել, թե ինչպես ու ինչ հրահանգներ պետք է գան տարբեր կենտրոններից։ Ես ուզում եմ ձեզ ասել, ընկերներ, դա դիվանգիտություն չի, որը դուք անում եք։ Լինել պետական ծառայող, չի նշանակում լինել ծառա, ծառա վարչակազմին, ծառա որևէ իշխանությանը։ Դուք պետք է որոշում կայացնեք»,-ասաց Կարապետյանը։

  • Կիսվել: