երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում 27-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 27-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վազգեն Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցից դեպի Ռուբինյանց փողոցի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է հիվանդանոց:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: