չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երևանում 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված 2 մեքենայի

Երևանում 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված 2 մեքենայի

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Ս-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Թևոս Դ-ին պատկանող BMW մակնիշի և 32-ամյա Դավիթ Ա-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: