երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում 17-ամյա տղան դանակահարել է 15-ամյա դեռահասի

Երևանում 17-ամյա տղան դանակահարել է 15-ամյա դեռահասի

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Հովհաննիսյան փողոցից ձախ այտոսկրի և կրծոսկրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա մի պատանու: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին են միացել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները և համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին պարզվել է, որ տուժողին Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Նորքի 11-րդ փողոցի 17-ամյա մի բնակիչ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 19-ին, կասկածվողը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: