չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանի Ուսանողական այգու տարածքն այսուհետև ոռոգվելու է

Երևանի Ուսանողական այգու տարածքն այսուհետև ոռոգվելու է

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ուսանողական այգու տարածքն այսուհետև ոռոգվելու է: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի»,- հայտնել է Կարապետյանը:

  • Կիսվել: