հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության  փրկարար ծառայության  911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ  թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատը՝  հրամանատար Դավիթ Ներսիսյանի գլխավորությամբ:  Ժամանել է նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Փրկարարները  մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:  Ժամանել ե նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և  հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Վահրամ Տիրացվյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները  ղեկավարում է  ՀԿԳ ավագ քննիչ  Վ. Տիրացվյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

  • Կիսվել: