երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Երևանի Սարյան փողոցում քաղաքացին փորձել է դանակով ինքնավնասում կատարել

Երևանի Սարյան փողոցում քաղաքացին փորձել է դանակով ինքնավնասում կատարել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով ինքնավնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  • Կիսվել: