շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի քաղաքապետի խոսնակն արձագանքել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի հայտարարություններին

Երևանի քաղաքապետի խոսնակն արձագանքել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի հայտարարություններին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն արձագանքել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին։

«Հարգելի պարոն Վիկտոր Մնացականյան,

այսօր ԱԺ-ում ձեր ելույթի ընթացքում կարծիք եք արտահայտել, թե իբր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մերձավորները հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ, որն ըստ ձեզ հանգեցնում է շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի և այլ բացասական դրսևորումների:

Խնդրում եմ հրապարակավ բերել հիմնավորումներ՝ նշելով կոնկրետ անձանց անուններ և հանդիպման վայրեր:

Վստահեցնում եմ, որ տվյալ տեղեկատվությունը փոխանցելուց հետո օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ ձեր տրամադրած տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Հայկ Կոստանյանը:

 

  • Կիսվել: