երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՀՀ-ն ու Իսպանիան ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ. ՏԿԵ նախարարը՝ դեսպան Վասկեսին

ՀՀ-ն ու Իսպանիան ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ. ՏԿԵ նախարարը՝ դեսպան Վասկեսին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
 
«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։
 
Կարևորել եմ ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման, ավիաչվերթների աշխարհագրության ընդլայնման և ավիաընկերությունների թվի ավելացման հնարավորությունները։
 
Դեսպանն իր հերթին ընդգծել է հատկապես ենթակառուցվածքների բարելավման ոլորտում համագործակցության խորացման փաստը։
Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: