շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի փոխքաղաքապետի որոշմամբ՝ դպրոցների տնօրեններ են փոփոխվել

Երևանի փոխքաղաքապետի որոշմամբ՝ դպրոցների տնօրեններ են փոփոխվել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի դպրոցների տնօրենների փոփոխություններ են կատարվել․

Երևանի Վ․ Վաղարշյանի անվան համար 80 հիմանկան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ծովինար Կամոյի Մելքումյանն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ նրա հետ աշխատանքային նոր պայմանագիր է կնքվել, որի համաձայն Ծովինար Մելքումյանը դպրոցի տնօրենի պաշտոնում կպաշտոնավարի ևս 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Լևոն Հովհաննիսյանի՝ հուլիսի 3-ի որոշմամբ, նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մրցույթ է հայտարարվել։

Քաղաքապետի պաշտոնակատարի հուլիսի 10-ի որոշմամբ Լիանա Մուրադյանն ազատվել է Երևանի պրոֆ․ Արշավիր Շավարշյանի անվան համար 40 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։ Նշենք, որ ավարտվել է վերջինիս հետ 2018 թվականի հուլիսի 9-ին կնքած պայմանագրի ժամկետը։

 

  • Կիսվել: