շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանի Ոսկերիչների փողոցում գտնվող չշահագործվող շինությունում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Երևանի Ոսկերիչների փողոցում գտնվող չշահագործվող շինությունում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ապրիլի 10-ին, ժամը 20:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան»-ի մոտակայքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:10-ին: Շինության ներսում այրվել են կենցաղային իրեր:

 

  • Կիսվել: