հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվեն

Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվեն

Մայիսի 8-ից Պավել Սաֆյան անցուղի և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան 1/11 հասցեին հանդիպակաց ճանապարհահատված կանգառը կարգելվի: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Բայց սա միակ փոփոխությունը չէ։

Մայիսի 8-ից Ֆուչիկի փողոց 27/45 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:

Մայիսի 8-ից Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:

  • Կիսվել: