Երևանի մանկապարտեզներում նոր ընդունելությունները անորոշ ժամանակով դադարեցված են. փոխքաղաքապետ
Երևանի մանկապարտեզներում այս պահին նոր ընդունելությունները դադարեցված են։ Այս մասին այսօվա ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Դադարեցված է անորոշ ժամանակով։ Երբ ունենանք համապատասխան հրահանգ կամ որոշում վերսկսելու մանկապարտեզներում նոր ընդունելությունը, կտեղեկացնենք հասարակությանը»,- նշեց Տիգրան Վիրաբյանը։
Նրա խոսքով, այս ճգնաժամային փուլում, մանկապարտեզներում իրականացնում են աշխատանքներ սահմանափակ քանակությամբ երեխաների համար։
Հիշեցնենք, որ Երևանում մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից։


