Երևանի կենտրոնում մեքենան բախվել է գազատարին. Կան տուժածներ
Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում այսօր՝ հունվարի 2-ին, Dogde մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կան տուժածներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Գազախողովակից գազի արտահոսք է տեղի ունեցել:
Այս պահին «Գազպրոմ»-ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը եւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու համար։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։