երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական է տվել

Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական է տվել

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Էդմոն Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտնել է Կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Լիանա Բրյանը։ Նա հավելել է, որ այս մասին Ղազարյանը հայտնել է այգու աշխատակազմի հետ հանդիպմանը՝ պատճառները չնշելով։

Նշենք՝ Էդմոն Ղազարյանը կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարում էր 2022 թվականի մարտի 29-ից։

  • Կիսվել: