ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Երևանի կենդանաբանական այգում այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներին՝ մանուլներին՝ Մանոյին և Նանոյին։

Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։

«Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: