կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են

Երևանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են

Երևանում այսօր կանցկացվի «Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը։
 
Հեծանվորդները կմրցեն 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան:
«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ Առաջին մրցափուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, այն մեկնարկել է Գավառից և ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով՝ ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։
 
Երկրորդ փուլը սեպտեմբերի 11-ին էր՝ Կիրանց–Ստեփանավան 177 կմ երկարությամբ երթուղով, երրորդ փուլը սեպտեմբերի 12-ին էր՝ Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ (162 կմ)։

  • Կիսվել: