Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է հանվել
Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է հանվել: Այս մասին մասին ֆեյսբուքյան տեսանյութում մանրամասնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն ունի Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն:
«Ես հիմա կարող է մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, եւ դա կարող է այլեւս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ:
Դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասել է նա:


