ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանի դպրոցներից մեկի բակում կրակոցով շներ են սատկացրել

Երևանի դպրոցներից մեկի բակում կրակոցով շներ են սատկացրել

Երևանի թիվ 116 դպրոցի բակում նոյեմբերի 13-ին կրակոցներ են հնչել, PrimeNews.am-ին փոխանցում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, երեկ ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն:

Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից փոխանցում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի հրացանը: Ըստ աղբյուրի, նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: