երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին,

◾️Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին և 10-ին,

◾️Շենգավիթում՝ դեկտեմբերի 6-ին և 8-ին,

◾️Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին, 8-ին և 9-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

  • Կիսվել: