երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դատապարտել է Արման Անտոնյանի վրա հարձակումը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դատապարտել է Արման Անտոնյանի վրա հարձակումը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը խստորեն դատապարտել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի վրա հարձակումը:

«Ինչպես այսօր հայտնի դարձավ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։ 

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։

Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ 

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

  • Կիսվել: