կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի՝ խմբակցության քարտուղարի լիազորությունների կատարումը դադարեցվել է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի՝ խմբակցության քարտուղարի լիազորությունների կատարումը դադարեցվել է

Այսօր Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստն է, որին մասնակցում է ավագանու 41 անդամ, նիստը վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մինչև նիստի օրակարգին անդրադառնալը, Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի լիազորությունների կատարումը, և «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:

Հայկ Մարությանը նաև տեղեկացրեց, որ Երևանի ավագանու՝ 2020 թ․ դեկտեմբերի 22-ի որոշմամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ և Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու՝ Անուշ Քլոյանին:

  • Կիսվել: