շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանի Արին Բերդի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 100 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)

Երևանի Արին Բերդի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 100 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։  52-ամյա տղամարդու բնակարանում  հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով 8 փաթեթ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով։

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ բացատրություն է տվել ու հայտնել, որ դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածները մարիխուանա են։ Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: