ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սառել էր Բերդը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատվածը․ «Վեոլիա ջուր»

Սառել էր Բերդը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատվածը․ «Վեոլիա ջուր»

Վերջին օրերին սաստիկ ցրտի և ջերմաստիճանի անկման հետևանքով հատկապես լեռնային շրջաններում մեր մասնագետները լուրջ խնդիրների առաջ են կանգնում. սառչում են կիլոմետրեր ձգվող ջրատարները: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր»-ը։

«Այդպիսի խնդիր էր առաջացել Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ սառել էր քաղաքը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատված:

«Վեոլիա ջուր» ընկերության «Բերդ» շահագործման տեղամասը երեկոյան ժամերին տեղորոշել էր խողովակաշարի սառած հատվածները, իսկ հաջորդ օրը հալեցրել սառույցն ու վերականգնել սպառողների կանոնավոր ջրամատակարարումը»,-նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: