«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում ուսումնասիրություն է իրականացվել. նյութերը փոխանցվել են իրավապահներին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։
Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


