երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Երեւանցիների սպասումները կարդարացվեն». ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

«Երեւանցիների սպասումները կարդարացվեն». ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը:

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:

Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

  • Կիսվել: