երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան

Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան

Գուցե Երևանի քաղաքի բոլոր հատվածներում հրավառության հարցը դեռ ամբողջապես լուծված չէ, բայց եկեք համեմատենք 2024 թվականին իրականացված հրավառությունների քանակը 2023 թվականի հրավառությունների քանակի հետ և կտեսնեք, որ ուղղակիորեն շեշտակի կրճատվել է թիվը: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Նմանատիպ ահազանգերի քանակը շատ է նվազել: Այո՛, միգուցե իսպառ չի վերացել, բայց որ ընդհանուր առմամբ հրավառությունների այն վախեցնող քանակները և ծավալները Երևան քաղաքում այլևս տեղի չեն ունենում, դա փաստ է»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ հրավառությունների մասին կանոնակարգերը էականորեն փոփոխելու որոշման համահեղինակներից մեկն էլ ինքն է:

  • Կիսվել: