երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա

Երեւանից Նիժնի Նովգորոդ թռչող օդանավը «Զվարթնոցից» օդ է բարձրացել, սակայն շուրջ մեկ ժամ պտտվել է Հայաստանի երկնքում եւ հետ է վերադարձել:

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ իրենք տեղի ունեցածի վերաբերյալ չունեն որեւէ բացատրություն, պետք է դիմել թռիչքն իրականացնող ավիաընկերությանը:

Թռիչքն իրականացրել է «Շիրակ ավիա» ընկերությունը, որտեղից NEWS.am-ին ասացին, որ օդանավը հետ է վերադառնում, այս պահին վայրէջք է  կատարում, մեկ այլ օդանավ կիրականացնի թռիչքը: Իսկ թե որն է պատճառը, ինչ խնդիր է առաջացել, որ օդանավը մեկ ժամից ավելի պտտվել է Հայաստանի երկնքում ու հետ վերադարձել, ընկերությունից ասացին, որ խնդիրը փքման համակարգի հետ է կապված. «Դա լուրջ խնդիր չէ։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում»:

  • Կիսվել: