ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով․ պարզաբանում

Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով․ պարզաբանում

Այսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:

Ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է․

«Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրավորված Երևան-Շերեմետովո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով:

Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:

110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է Արմենիա ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:

86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:

15 ուղևոր վերադարձվել է ավիատոմսի գումարը 29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:

Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն: Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»:

 

  • Կիսվել: