ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Գյումրի «Գազել»-ի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ

Երևան-Գյումրի «Գազել»-ի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ

Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, հայտնում են առողջապահության նախարարությունից։
 
Նրա վիճակը գնահատվում է բավարար:
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
 
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ, հայտնել էին ԱՆ-ից:

  • Կիսվել: