Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք. Պապիկյան (լուսանկարներ)
Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կսպասարկի ևս երկու նոր էլեկտրագնացք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Նոր շարժակազմը Հայաստան կմատակարարվի օգոստոսի սկզբին: 2022թ. նույնպես նախատեսվում է համալրում ևս 1 էլեկտրագնացքով:
Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության ու ՀԿԵ և «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակում նախորդ ամիս Հայաստան մատակարարվեցին 27 ուղևորատար վագոններ՝ սպասարկելու Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները՛՛,-նշել է նա:



