Երեխաները վարակվում են, վարակում են՝ եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի. պատգամավորը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր էջում անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին։
Նա, մասնավորապես, գրել է․
«Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:
Երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի»:


