երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը խառնել է պետական տոները

Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը խառնել է պետական տոները

Երեկ՝ մայիսի 19-ին, սկանդալ է գրանցվել թուրքական պետական «TRT Haber» լրատվական ուղղվածություն ունեցող հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ։

Ըստ ermenihaber.am-ի, «Երեկ-այսօր» խորագրով ծրագրի ժամանակ հաղորդավարուհին խոսել է մայիսի 19-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի և երիտասարդության ու սպորտի օրվա մասին։ Այդ ընթացքում, սակայն, էկրանին գրվել է «Մայիսի 19-Հանրապետության տոն»։

Պետական հեռուստաընկերության եթերում այս 2 պետական տոները շփոթելը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ պարզվել է, որ նույն «շփոթմունքը» եղել է հեռուստաընկերության մեկ այլ հաղորդման ժամանակ ևս։

Բարձրացած աղմուկից հետո «TRT Haber»-ը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում ներողություն է խնդրել Թուրքիայի հասարակությունից։

Հաղորդվում է նաև, որ դեպքի առիթով հետաքննություն է սկսվել:

  • Կիսվել: