շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էրեբունիում ինքնակամ շինությունները կան, որոնք չեն արձանագրվել. Հուսամ՝ բացատրություն կտաք. Ավինյան

Էրեբունիում ինքնակամ շինությունները կան, որոնք չեն արձանագրվել. Հուսամ՝ բացատրություն կտաք. Ավինյան

Երեւանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման թվով 22 արձանագրություն է կազմվել: Այս մասին նշվեց այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:

«Իրականացվել է թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, դրանց թիվը նախորդ մեկ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել, որ մենք ունենք որոշ արձանագրումներ որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի աշխատակիցների կողմից: Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ ուշադիր լինել, մանրամասնորեն ամեն դեպքի հստակ բացատրությունը տրվի, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած, քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մեբնք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ միգուցե կա բացատրություն, որ դուք կտաք»:

  • Կիսվել: