Երբ տերևարձակումը լինի, խնդիր կունենանք ճանապարհային երթևեկության նշանների հետ կապված. Բեգոյան
Իրականացվել է գիշերային լուսավորության լապտերները փակող փոքրիկ ճյուղերի հեռացման աշխատանքներ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Ըստ նրա՝ ամբողջական աշխատանքները կմեկնարկեն 10 օրից․ «Կարծում եմ՝ խնդիր կունենանք ճանապարհային երթևեկության նշանների հետ կապված։ Երբ տերևարձակումը լինի, մենք կապի մեջ ենք վարչական շրջանների աշխատակազմերի հետ և պատրաստ ենք անմիջապես ստանալու ահազանգերը և իրականացնել աշխատանքները»,- ասաց նա: