կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երասխի վարչական ղեկավարը՝ գյուղում իրավիճակի վերաբերյալ

Երասխի վարչական ղեկավարը՝ գյուղում իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանական կողմը կարճ կրակահերթեր է արձակել մետալուրգիական գործարանի ուղղությամբ, այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։ Այս մասին հայտնել է Երասխի վարչական ղեկավար Սարո Այվազյանը։

«Լրիվ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, աշխատում են այգիներում, աշխուժություն է, ոչ մի խնդիր չկա»,- փոխանցեց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ մետալուրգիական գործարանի տարածքում   շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Գործարանի վերաբերյալ այլ հարցերի համայնքի ղեկավարը  չցանկացավ պատասխանել՝ հորդորելով  դիմել ընկերության ղեկավարությանը։

Ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև Երասխի տարածքում կառուցվող մեղաղալուրգաիական գործրանը, ինչի հետևանքով վիրավորվել է տարածքում աշխատող  Հնդկաստանի 2 քաղաքացի։

  • Կիսվել: