ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող 9 կազմակերպություն

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող 9 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

 

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

«Էդիթ Պրինտ» ՍՊԸ

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ

«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ

«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ

 

«Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ

Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

«Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն

 

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ

 

  • Կիսվել: