«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում։
Հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք, որից՝
6-ը՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ։
Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:



