երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԵՄ-ն հումանիտար աջակցության փաթեթներ կուղարկի Շիրակի մարզի տարեցներին

ԵՄ-ն հումանիտար աջակցության փաթեթներ կուղարկի Շիրակի մարզի տարեցներին

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել առավել խոցելի տնային տնտեսություններին Հայաստանի մարզերում, որոնցում առկա են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում, հայտնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։ 

Այս անգամ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն` սննդի և հիգիենայի պարագաներ պարունակող հումանիտար օգնության փաթեթների բաշխման մեկնարկին մասնակցելու համար։ Հենց այս պահին պահեստից փաթեթները ուղարկվելու են Շիրակի մարզ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև տեղական և տարածքային իշխանությունների աջակցությամբ բաշխվելու են 1 485 տարեցների:

«Միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, քանի որ միասին մենք ավելի ուժեղ ենք»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: