ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիային
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիային։
«Թուրքիայում նման մեծ ողբերգության հարցում ոգևորիչ է տեսնել իր հարևան Հայաստանի աջակցությունը և դրա շուրջ դրական արձագանքը»,- գրել է Կլաարը իր Թվիթերում։
Նշենք, որ Հայաստանը երկրաշարժից հետո առաջին իսկ օրը փրկարարական ջոկատ ուղարկեց Թուրքիա, իսկ արդեն երեկ՝ 30 տոննա հումանիտար օգնություն։