«Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագծի մշակումը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզում
Այսօր ԱԺ-ում «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն ասաց, որ օրինագծի հիմքում ընկած են Օրխուսի կոնվենցիայի սկզբունքները, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է:
Գալստյանը նշեց, որ օրինագծի մշակումը ներառվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզում:
Հիշեցնենք, որ այս օրինագիծն արժանացել էր բնապահպանների քննադատությանը. Նրանք նշել էին, որ այն մշակվել է առանց իրենց մասնագիտական կարծիքը հաշվի առնելու: