ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եկող տարի աշնանը կանցկացվի Ազգային եկեղեցական ժողով, կլինի եպիսկոպոսական ձեռնադրություն, կնշենք նաեւ այդ տարեդարձը․ Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ

Եկող տարի աշնանը կանցկացվի Ազգային եկեղեցական ժողով, կլինի եպիսկոպոսական ձեռնադրություն, կնշենք նաեւ այդ տարեդարձը․ Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեհափառի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագներն արդեն 1 տարի է՝ տեղի են ունենում Սբ Գայանե եկեղեցում. Մայր տաճարը վերանորոգվում է։ Պատարագն այս անգամ համընկել էր Վեհափառի 20-ամյա գահակալությանը եւ Բարձրագույն հոգեւոր ժողովին։

Այնտեղ էին բոլոր թեմերի առաջնորդները, այդ թվում` Արցախի թեմի, Վատիկանում կաթողիկոսի ներկայացուցիչը: Իշխանությունից ոչ ոք չկար:

Հարցին, թե որեւէ միջոցառում նախատեսվա՞ծ է, Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետն ասաց․ «Միաբանության սիրո ճաշ կլինի»: Իշխանություններից ներկաներ չե՞ն լինի։ «Ոչ»:  Մեզ ասացին նաեւ. «Եկող տարի աշնանը կանցկացվի Ազգային եկեղեցական ժողով, կլինի եպիսկոպոսական ձեռնադրություն, կնշենք նաեւ այդ տարեդարձը»: Բայց դա կլինի ոչ թե 20-րդ, այլ 21-րդ տարին։ «Ոչինչ, ոչինչ, էդպես էլ է լինում»,- ասացին եպիսկոպոսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: