չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԵԽԽՎ հանձնաժողովը ՀՀ-ին, Վրաստանին ու Ադրբեջանին կոչ է անում «երաշխավորել ԼԳԲՏ անցձանց իրավունքների պաշտպանության հանրային միջոցառումների իրավունքը»

ԵԽԽՎ հանձնաժողովը ՀՀ-ին, Վրաստանին ու Ադրբեջանին կոչ է անում «երաշխավորել ԼԳԲՏ անցձանց իրավունքների պաշտպանության հանրային միջոցառումների իրավունքը»

ԵԽԽՎ Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովը հայտարարել է, որ  մտահոգված է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ԼԳԲՏԻ անձանց վիճակով:

Կոմիտեից նշել են, որ ՛՛այդ մարդկանց իրավունքների բազմաթիվ խախտումներ են արձանագրվել կամ հաստատվել՛՛:

Բացի այդ՝ Կոմիտեն հայտարարել է, որ այս երկրները պետք է ընդունեն արդյունավետ օրենսդրություն եւ ՛՛քաղաքականություն՝ ուղղված սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, գենդերային ինքնադրսեւորման եւ սեռական հատկանիշների վրա հիմնված խտրականության դեմ գործողությունների ուժեղացմանը՛՛:

Խորհրդարանականները ողջունել են Վրաստանի առաջընթացը խտրականության դեմ պայքարում, ինչպես նաեւ Հայաստանում ներկա ժողովրդավարական անցման ընձեռած հնարավորությունները եւ խորհրդարանականները կոչ են արել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին ՛՛երաշխավորել ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանության հանրային միջոցառումների իրավունքը, ինչպիսիք են գեյ-շքերթները, ապահովել դրանց անվտանգ անցկացումը եւ մասնակիցներին պաշտպանել ցանկացած բռնությունից՛՛:

Կոմիտեն նաեւ կոչ է արել նշվաած երեք երկրներին ՛՛բարելավել սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության եւ իրազեկության բարձրացումը՝ ներդնել ընթացակարգեր, որոնք թույլ կտան տրանսգենդերներին փոխել իրենց անունը եւ սեռը փաստաթղթերում, ամրապնդել համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները՝ ներառյալ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները՝ միաժամանակ երաշխավորելով նրանց անկախությունը եւ պաշտպանել նրանց ու նրանց հետ աշխատող մարդկանց անվտանգությունը՛՛:

Հայտնի է, որ բանաձեւի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում, որը կանցկացվի այս տարվա հունվարի 24-28-ը:

  • Կիսվել: