ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եկատերինա Սիչևան պարտվել է մեկնարկում․ բռնցքամարտի կանանց ԱԱ

Եկատերինա Սիչևան պարտվել է մեկնարկում․ բռնցքամարտի կանանց ԱԱ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ Եկատերինա Սիչևան (54 կգ), որը 1/16 եզրափակչում 0-4 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին:

 

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիչևան հաղթել է առաջին ռաունդում, սակայն պարտություն է կրել հաջորդ երկու ռաունդներում:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում կմենամարտի Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:

Անուշ Գրիգորյանը (50 կգ) 1/8 եզրափակչում կմրցի հյուսիսկորեացի Չորոնգ Բանի հետ:

Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/16 եզրափակչում ուժերը կչափի սլովակ Միրոսլավա Ժեդինակովայի հետ:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակչում կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ:

Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պան Զու (Չինաստան) – Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

  • Կիսվել: