կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ․ քաղաքապետարանը հորդորում է չանհանգստանալ

Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ․ քաղաքապետարանը հորդորում է չանհանգստանալ

Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, որով տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 16։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում, Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
 
«Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
 
Խնդրում ենք չանհանգստանալ։
 
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: