Եղվարդում ավարտվեց ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիան
Եղվարդում ավարտվել է ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիան:
Ծննդատան տնօրենը հավաքվածներին տեղեկացրեց, որ առավոտյան կրկին կարող են հավաքվել ծննդատան մոտ եւ իրենց բողոքը հայտնել խնդրով զբաղվող մարզպետարանի աշխատակցին:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։