երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եղվարդի ծննդատունն առայժմ չի փակվի․ Ռոմանո Պետրոսյան

Եղվարդի ծննդատունն առայժմ չի փակվի․ Ռոմանո Պետրոսյան

Այս պահին արձանագրում ենք, որ ծննդատունը չի փակվում, սպասում ենք ծննդկաններին եւ նիշ ենք սահմանում՝ 150-ի նիշը պիտի հաղթահարենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ն, իր մտահոգություններն է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ տեղեկացնելով, որ Եղվարդ համայնքը եւ հարակից շրջանները սպասարկելու համար ունեն մեկ այլ ծննդատուն՝ Աբովյանի ծննդատունը, որը բավականին հեռու է Եղվարդից, մյուս տարբերակը Երեւանի ծննդատներն են, որոնք նույնպես բավական հեռու են Եղվարդից։ 

 Ըստ Պետրոսյանի՝  2018-ի համեմատությամբ 2019-ին ունեցել են ծննդօգնության աճ. 2018-ին ընդունել են 119 ծնունդ, 2019-ին՝ 136։ «Այն շեմը, որը նշել է նախարարը, այդ շեմը մենք զիջում ենք մեկուկես տասնյակով, որը լիահույս եմ բուժծառայությունների որակի բարձրացմամբ այս տարի այդ շեմն էլ կհաղթահարենք»։,- ասաց նա։

Նրա անձնական համոզմամբ՝ Եղվարդի ծննդատունը պետք է գործի, վերազինվի նոր սարքավորումներով եւ նորոգվի.

«2-3 օրվա մեջ նախարարը կառավարությանը կներկայացնի այն բոլոր փաստարկները, որոնք այսօր հնչել են իմ կողմից, հնչեցվել են մյուս գործընկեր մարզպետերի կողմից՝ իրենց մասով, և վերջնական անդրադարձ կունենանք խնդրին։»,- հայտարարեց մարզպետը։

  • Կիսվել: