չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եղբորս ծննդյան օրը քաղաքական հարցազրույց չեմ տալու, լրագրությունը և լաչառությունը մի խառնեք իրար․ Արամ Սարգսյան

Եղբորս ծննդյան օրը քաղաքական հարցազրույց չեմ տալու, լրագրությունը և լաչառությունը մի խառնեք իրար․ Արամ Սարգսյան

Սպարապետի ծնունդ է, ես չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ։ Այս մասին, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«Դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար, անհարմար է, Եռաբլուրում ենք, թողեք, ես եկել եմ եղբորս շիրիմին՝ ծնունդը շնորհավորելու»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքն այսօր աջակցում է մի իշխանության, որը «թաղել է» Վազգեն Սարգսյանի ժառանգած Արցախը, Արամ Սարգսյանն ասաց․ «Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, կարող եք նայել, համաձայնել կամ կամ չհամաձայնել, թե ով է և երբ էր թաղում, երբ 5000-ով քո նմանները քվե էին առնում»։

  • Կիսվել: