շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձորաղբյուրում վթարի հետեւանքով երիտասարդ է մահացել. կան վիրավորներ

Ձորաղբյուրում վթարի հետեւանքով երիտասարդ է մահացել. կան վիրավորներ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Mrecedes մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա մոտ 15 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։

Վթարի հետեւանքով ուղեւորներ 27-ամյա Անանիա Հակոբյանը, 24-ամյա Մեսրոպ Մկրտչյանը եւ 26-ամյա Արա Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ճանապարհին Մ․ Մկրտչյանը մահացել է։

Բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: