Ձորաղբյորում եմ տուն գնել, ջուր չկա, 25 000 դոլարով տուն կա այդ փողոցի վրա, էկեք՝ առեք. Հրաչյա Հակոբյան
Ես ԱՄՆ-ում տուն չեմ գնել, Երեւանում տներ չեմ գնել, տուն եմ վարձել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Երեւանում, մինչեւ պատգամավոր դառնալս ունեցել եմ եւ շարունակում եմ ունենալ 2 բնակարան, մեկը հայրական, մյուսը ձեռք եմ բերել 2012-ին, նախկինների օրոք: Ունեցել եմ մեկ հողամաս Երեւանում, շարունակում եմ ունենալ, Ավանում է: Եվ ձեռք եմ բերել տուն Ձորաղբյուրում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ձորաղբյուրում տներն ավելի թանկ են, քան Երեւանում, Հակոբյանը զարմացավ. «Թանկ տե՞ղ է, այն, որ ջուր չունեմ, դա թանկ տե՞ղ է: Շատ թանկ տեղ է, 25 հազար դոլար, եկեք, առեք: Ես չեմ ծախում, այդ փողոցի վրա կա 25 հազար դոլարով»: